ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հակաուտոպիա

Հակաուտոպիա
21.04.2024 | 13:10

Տավուշի ակցիաներին մասնակցում են այն տավուշցիները, ում մահճակալի, խոհանոցի գազօջախի, հեռուստացույցի կամ բազմոցի միջով է անցնելու հայ-ադրբեջանական նախշուն սահմանը:

Մասնակցում են նաև մեկ քաղակտիվիստ, մեկ պատգամավոր, մեկ լրագրող և մեկ սրբազան:

Տավուշի ակցիաներին չեն մասնակցում այն տավուշցիները, ում նախասենյակի, ավտոտնակի կամ գոմի միջով է անցնելու այդ սահմանը: Չեն մասնակցում, քանի որ այդ սահմանը հեռու է լինելու իրենց մահճակալից, գազօջախից, հեռուստացույցից ու բազմոցից:

Չեմ մասնակցում ես:

Լրացում. մասնակցում է նաև մեկ համով տատիկ:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ